8 նոյեմբերի 2002 - 22:10 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՆԱՏՕ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԱԶՄԱԶԳ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ
Նոյեմբերի 12-14-ը Երեւանում, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կանցկացվի «Best effort-2003» բազմազգ զորավարժությունների նախնական պլանավորման խորհրդաժողովը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, խորհրդաժողովին կմասնակցեն 16 երկրի եւ ՆԱՏՕ-ի հրամանատարության շուրջ 65 ներկայացուցիչ: Խորհրդաժողովի ընթացքում քննարկվելու են 2003 թվականին Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների կազմակերպչական հարցեր եւ անվտանգության ապահովման խնդիրը: Մշակվելու է նաեւ զորավարժությունների նախնական սցենարը, որի նպատակն է բարելավել թեթեւ հետեւակային ուժերի փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների բազմազգ խաղաղարար գործողությունների ընթացքում: