39 25.04.16 - Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված 60.000-անոց ցույցը Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության մոտ Լոս Անջելեսում 60.000 մարդ է մասնակցել Թուրքիայի հյուպատոսության մոտ ցույցին 25 ապրիլի 2016 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Տասնյակ հազարավոր մարդիկ Հայաստանի դրոշներով և պաստառներով ապրիլի 24-ին հավաքվել էին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արդարության կոչով մանուշակագույն և սև շապիկներ կրող ցուցարարները հատուցում էին պահանջում: Լոս Անջելեսի ոստիկանության տվյալներով ցույցին մասնակցել է մոտ 60.000 ցուցարար: Նրանք վանկարկում էին. «Ձեռքերդ հեռու մեր հողից», «Արևելյան Թուրքիան դա Արևմտյան Հայաստանն է»: «Այսօր մենք բոլորս հայ ենք: Մեզ այստեղ համախմբել է արդարության պահանջը»,-ասել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը` դիմելով ցուցարարներին: Ցույցին մասնակցել են տարբեր տարիքի մարդիկ, շատերը եկել էին երեխաների հետ, որպեսզի նրանք քաջատեղյակ լինեն հայ ժողովրդի պատմությանը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի նախագահ Նորա Հովսեփյանը հայտարարել է, որ հայ ժողովուրդը կշարունակի համախմբվել ամեն տարի, քանի դեռ Թուրքիան և ԱՄՆ-ն չեն ճանաչել 1915 թ. Ցեղասպանությունը, որի արդյունքում 1,5 մլն մարդ է զոհվել: Հարավային Կալիֆորնիայի հայկական համայնքն ամենամեծն է Հայաստանի սահմաններից դուրս: Ինչպես հայտնում է LA Times-ը, Լոս Անջելեսում ավելի քան 200 000 հայ է ապրում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |