Քուրդ գործիչ. Ուրիշի տարածքում պետություն չես հիմնի` հայկական հողերը մի օր պետք է պատկանեն հայերին25 ապրիլի 2016 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում գործող թուրքական «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության ներկայացուցիչ Մահմութ Ուզունին Հայաստանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ 100 տարի անց հայ ժողովուրդը վերջապես պետք է բարձրացնի պահանջատիրության հարցերը և մի կողմ դնի ճանաչման հարցը: Վերջինս ընդգծել է, որ ինքը, լինելով ազգությամբ քուրդ, ամաչում է, որ 100 տարի առաջ իր հայրենակիցներից շատերը մասնակցել են հայերի բնաջնջման գործին, հայտնում է Tert.am-ը: «Մի բան կարող եմ ասել, որ մի ժողովրդին պատկանող տարածքում չի կարող մեկ այլ ժողովուրդ ապրել ու պետություն հիմնել, ինչպես հիմա քրդերն են դա ցանկանում անել ու անունը դնել Քրդստան: Դրանք հայկական հողեր են և մի օր պետք է պատկանեն հայ ժողովրդին»,- ասել է նա և պատմել, որ դեռ 100 տարի առաջ իր պապերի գյուղը` Քըրքզրան, հայտնաբերելով մոտակա քարանձավում ապրող հայերին, հյուրընկալել է, ապաստան տվել իրենց տներում և թույլ չտվել զինվորականներին ձեռք բարձրացնել նրանց վրա: Նա վստահեցրել է, որ ինքը իր պապերի գեներն է կրում և ուզում է բարեկամների պես ապրել հայերի հետ: Մահմութ Ուզունին նաև նշել է, որ լինելով աշխարհի տարբեր ծայրերում և խանութներում տեսնելով վաճառվող նուռ, հետաքրքրվել ու իմացել է, որ բոլորը բերվում են այն վայրերից, որտեղից 100 տարի առաջ գաղթել են հայերը և իրենց հետ տարել սերմերը: «Ես այսօր աշխարհի 5 մայրցամաքներից ինձ հետ 5 նուռ են բերել, որոնք պետք է միավորվեն Հայաստանում: Այս հինգ նռերը խորհրդանշում են հայկական հարցը, որն իմ կարծիքով բաղկացած է 5 մասից` բռնազավթված Արևմտյան Հայաստան, բռնազավթված կամ շրջափակված Արևելյան Հայաստան, Արցախ, Նախիջևան և Ջավախք: Հայի այսօրվա առաքելությունն է` միավորել հայկական այս 5 տարածքները և ապրել այնպես ինչպես ապրում էր ավելի քան 100 տարի առաջ»,- ասաց նա: Այնուհետև «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության ներկայացուցիչը ներկայացրել է իրենց կազմակերպության հայտարարությունը, որում ասվում էր, թե իրենք հայց են ներկայացնում ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի, որոնք շրջափակման մեջ են պահում Հայաստանը, ինչպես նաև այն երկրներին, որոնք զինում կամ տնտեսապես աջակցում են այս երկու պետություններին: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվում ԵՄ դեսպան․ ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է Նա նաև ափսոսանք է հայտնել վերջին շրջանում լրագրողների կալանավորումների վերաբերյալ Կիպրոսը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը Այդ մասին ասվում է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները |