Թուրքիայի փոխվարչապետն իր երկրում Հայոց ցեղասպանության մասին խոսողներին դավաճան է անվանել25 ապրիլի 2016 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը խոսել է այս օրերին թուրքական լրատվամիջոցներում ու սոցմեդիայում Հայոց ցեղասպանության մասին տեղ գտնող ոչ ժխտողական հրապարակումների մասին: Քուրթուլմուշն ասել է. «Յուրաքանչյուր ժողովրդի մեջ էլ դավաճաններ կան, սակայն մեզ մոտ, դժբախտաբար, դավաճաների քանակը շատ է: Այդ պատճառով էլ նախ դիմում եմ երկրի ներսում գտնվողներին` 1915 թվականի դեպքերի մասին խոսելուց առաջ նախ տեղեկացված եղեք: Պետք է կարգի հրավիրել դավաճաններին, որոնք կարծում են, թե կարող են Թուրքիային վիրավորել ու նեղը գցել աջից-ձախից լսած տեղեկություններով: Նման բան չի կարող լինել»: Թուրքիայի փոխվարչապետը մեղադրել է նաև արտերկրում Հայոց ցեղասպանության մասին խոսողներին` ասելով, որ արտասահմանում այդ թեման շատերի կողմից քաղաքական խաղերի առարկա է դառնում, Beyazgundem.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Ապրիլի 24-ին Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում Հայոց ցեղասպանությանը նվիրված ակցիա է իրականացրել՝ կոչ անելով առերեսվել պատմությանը: Իսկ ապրիլի 23-ին Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Շիշլի շրջանի կառույցը կազմակերպել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման միջոցառում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |