Գերմանիան մտադիր է ավիաբազա ստեղծել Թուրքիայում25 ապրիլի 2016 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի զինված ուժերը (Բունդեսվեր) մտադիր են ավիաբազա ստեղծել թուրքական Ինջիրլիկ ավիաբազայի հիման վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին Spiegel Online-ի վրա հղումով: Ըստ գերատեսչության ներքին փաստաթղթերի, որոնց վրա հղում է կատարում պարբերականը, Գերմանիան մոտ 65 մլն եվրո կհատկացնի իր թռիչքուղու կառուցման, գերմանացի զինվորների կացարանների և վարժահարթակի կառուցման համար: Բացի այդ, բանակցություններ են գնում Անկարայի հետ գերմանացի զինվորների տեղակայման վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագրի շուրջ: Ենթադրվում է, որ առաջիկա 6 ամսում Գերմանիան մոտ 10 մլն եվրո կծախսի Tornado կործանիչների և լիցքավորող ինքնաթիռների համար նախատեսված թռիչքուղու կառուցման վրա: Լրացուցիչ ԳԴՀ-ն մոտ 15 մլն եվրո կհատկացնի 400 զինվորի համար նախատեսված զորանոցների համար: Գերամանացիները նաև սրճարան և հանգստի գոտի կկառուցեն` 4,5 մլն եվրոյով: Նախագծերի մեծ մասը նախատեսվում է ավարտել արդեն 2017-ի ամռանը, ինչը շատ արագ տեմպ է գերմանացիների համար, եթե հաշվի առնենք, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել: Մինչ օրս բունդեսվերի ուժերը ժամանակավոր էին Թուրքիայում որպես ՆԱՏՕ-ի գծով գործընկեր: Բունդեսվերը Սիրիայում ընթացող հակաահաբեկչական գործողություններին մասնակցում է 2015-ի դեկտեմբերի 15-ից: Դեկտեմբերի 4-ին Բունդեսթագը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց գերմանական ուժերի մասնակցությանն ԻՊ դեմ պայքարին: Մանդատն ուժի մեջ է մինչև 2016-ի դեկտեմբերի 31-ը և չի ենթադրում մասնակցություն ցամաքային գործողություններին: Բունդեսվերի առաքելությունը տեղակայված է Ինջիրլիկում 2015-ի դեկտեմբերից: Այժմ Թուրքիայում մոտ 200 գերմանացի զինծառայող կա: Իրականացվում են հիմնականում հետախուզական թռիչքներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |