Ռոբերտ Քոչարյանն ու Ժակ Շիրակը քննարկել են ղարաբաղյան հակամարտության հարցը

PanARMENIAN.Net - Այսօր Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Ժակ Շիրակի հանդիպումը: Հանդիպման ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների հարցերը, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլը: Նույն օրը Ժակ Շիրակն ու Ռոբերտ Քոչարյանը մասնակցել են IV-XVIII դարերի հայկական քրիստոնեական արվեստին նվիրված «Սուրբ Հայաստան» (Armenia Sacra) ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որն առաջին անգամ է ցուցադրվում Լուվրում: Նախագահները այցելել են ցուցահանդես, որտեղ ներկայացված են 200 ցուցանմուշներ, այդ թվում 30 խաչքար, Նոյան տապանի մասերը եւ այլն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---