Ադրբեջանցիների կողմից գլխատված զինվորների ընտանիքները դիմել են ՄԻԵԴ25 ապրիլի 2016 - 15:35 AMT PanARMENIAN.Net - 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սպանված, իսկ այնուհետև գլխատված, խոշտանգված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբան-իրավապաշտպանների խմբի կողմից ընդդեմ Ադրբեջանի հայցեր են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին տեղեկացնում է Իրավաբան-իրավապաշտպանների խմբի անդամ, Արտակ Զեյնալյանը: Դիմողներն իրենց խախտված իրավունքների պաշտպանության համար դիմել են դատարան` դրսևորված անմարդկային վերաբերմունքի, զոհվածների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցների, ինչպես նաև ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու խնդրով: 2016-ի ապրիլի 9-ին և 15-ին դատարանը գրանցել է գանգատները և այդ մասին տեղեկացրել է դիմողների ներկայացուցիչներին: Դատարանը սեփական նախաձեռնությամբ գանգատներին տվել է անանունություն՝ սահմանափակելով այդ վարույթների շրջանակում ընդունվող որոշումների և այլ փաստաթղթերի հանրային հասանելիությունը: Այս հանգամանքով պայմանավորված՝ դիմողները և նրանց ներկայացուցիչները չեն կարող ապահովվել հանրությանը տեղեկատվության լիարժեք հասանելիությունը: Դատարանի ընթացակարգային կանոնների խախտումը դիտարկվում է իրավունքների չարաշահում և կարող է հանգեցնել ընդհուպ դատարանի կողմից դիմումների քննության դադարեցմանը: «Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք լրագրողներին և այլ անձանց զերծ մնալ գործերի մանրամասների վերաբերյալ զոհերի ընտանիքների անդամներին և նրանց ներկայացուցիչներին հարցեր առաջադրելուց, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված, չճշտված տեղեկատվության հանրայնացումից՝ գործերի քննության ընթացքին չվնասելու նկատառումներով: Հավաստիացնում ենք, որ դիմողների ներկայացուցիչները հանրությանն անհրաժեշտ տեղեկատվությունը բարեխղճորեն կտրամադրեն` իրենց նախաձեռնությամբ` դատարանի ընթացակարգային կանոններին համապատասխան»,- ասված է հաղորագրության մեջ: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն ապրիլի 21-ին հայտարարել է, որՀայաստանն ունի բոլոր հիմքերը Հաագայի միջազգային քրեական դատարան, ՄԻԵԴ և այլ միջազգային կառույցներ դիմելու համար՝ ադրբեջանական վայրագությունները որպես հանցագործություն գնահատելու պահանջով: «Տարվում է փաստահավաք աշխատանք, վերլուծություններ են արվում, որոնց արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է: Երբ աշխատանքն ավարտվի, դուք այդ մասին կիմանաք: Հանգիստ եղեք, ժամանակից չենք ուշանա, քայլերը արվում են»,- ասել է Ալավերդյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի |