Իրանի ԱԳՆ. Թեհրանը պատրաստ է միջնորդ դառնալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում25 ապրիլի 2016 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումից անմիջապես հետո իրավիճակը մեղմելու նպատակով Իրանը կապ է պահպանել ու հանդիպումներ է կազմակերպել երկու կողմերի հետ` հորդորելով հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Հուսեյն Ջաբիրի Անսարին: «Մենք միշտ ասել ենք, որ տարածաշրջանում առկա դիմակայությունը կարող է անկայունության նոր օջախներ առաջացնել: Կարծում եմ, որ հայ-ադրբեջանական ճգնաժամը պետք է հանգուցալուծվի մոտ ապագայում»,-ասել է նա, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Ըստ Անսարիի, Իրանը բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է միջնորդ դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Եթե հակամարտության կողմերը ցանկանան, մենք պատրաստ ենք միջնորդության: Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում հակամարտությունը պետք է հանգուցալուծվի միջազգային կազմակերպությունների և ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |