ՊՆ-ն՝ բանակի մատակարարներին. Չարաշահումները բացառող լրացուցիչ մեխանիզմներ են մշակվելու25 ապրիլի 2016 - 20:26 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է մատակարար ընկերությունների ներկայացուցիչներին: Նախարարը ընդգծել է նրանց կողմից իրականացվող գործունեության կարևորությունը զինված ուժերի վրա դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար: Մասնակիցներին նաև ներկայացվել են պաշտպանության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքները: Հատուկ ընդգծվել է, որ ՀՀ ՊՆ-ն գործող օրենսդրության շրջանակում հատուկ ուշադրություն է դարձնում գնումների և մատակարարումների ոլորտում բարեվարքության ու էթիկայի նորմերի պահպանման հարցերին և միջազգային լավագույն փորձի հենքի վրա մշակվելու են շահերի բախումը, անբարեխիղճ մրցակցությունը կանխող և չարաշահումները բացառող լրացուցիչ մեխանիզմներ, փոփոխվելու է գործընթացների կազմակերպչական մշակույթը: Սեյրան Օհանյանն անդրադարձել է նաև առկա ռազմաքաղաքական իրավիճակին և մատակարար կազմակերպություններին հորդորել ստեղծված իրադրության պայմաններում էլ ավելի մեծ ուշադրություն հատկացնել սեփական աշխատանքի նկատմամբ ներքին վերահսկողությանը և առավել մեծ պատասխանատվությամբ վերաբերվել մատուցվող ծառայությունների և մատակարարվող ապրանքների որակին ու ապահովման ժամկետներին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |