Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է երկքաղաքացիության մասին օրենքը

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանն այսօր ընդունեց օրինաստեղծ փաթեթ, որով նախատեսվում է երկքաղաքացիության ինստիտուտի կիրառում երկրում: Ինչպես հայտարարել է, ներկայացնելով օրինագիծը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ըստ փաստաթղթի, Հայաստանի քաղաքացին կարող է ստանալ մեկ այլ երկրի քաղաքացիություն, ինչը չի նշանակում եւ չի հանգեցնում Հայաստանի քաղաքացիության կորստի: Բացի այդ, նախարարի խոսքերով, օրինաստեղծ փաթեթը կանոնակարգում է Հայաստանի քաղաքացիության տրամադրման հարցերը: Մասնավորապես, այլ անձանց թվում, Հայաստանի քաղաքացիություն կարող են ստանալ 18 տարին լրացած անձինք, որոնք կարող են խոսել հայերեն եւ ծանոթ են երկրի Սահմանադրությանը, ամուսնացել են Հայաստանի քաղաքացու հետ, ինչպես նաեւ այն անձինք, ծագումով հայ, որոնք բացառիկ ծառայություններ են ունեն Հայաստանի առջեւ:



Ըստ նախարարի, երկքաղաքացիություն ընդունած բոլոր անձինք պետք է տեղեկացնեն այդ մասին կառավարության լիազոր մարմնին: Հակառակ դեպքում որոշակի պաշտոններ զբաղեցնող կամ պաշտոնների հավակնող անձանց քրեական պատիժ է սպառնում, իսկ մյուսներին` վարչական տուգանք:



Օրինագծով կանոնակարգվում են նաեւ երկքաղաքացիների զինվորական ծառայության հարցերը: Մասնավորապես, նրանք ազատվում են զինվորական ծառայությունից Հայաստանում, եթե ոչ պակաս քան 12 ամիս ծառայել են այլ երկրների զինված ուժերում կամ առնվազն 18 ամիս այլընտրանքային ծառայություն են անցել:



Նախարարը տեղեկացրել է, որ ըստ օրինագծի, երկքաղաքացիություն ունեցող մարդիկ կարող են մասնակցել Հայաստանի տարածքում անցնող ընտրություններին: Հարությունյանը հաղորդել է նաեւ, որ երկքաղաքացիություն չեն կարող ունենալ երկրի նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները եւ Սահամանդրական դատարանի անդամները, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---