Ուկրաինայի Ռադայի մի խումբ պատգամավորներ միացել են Ցեղասպանության ճանաչման որոշման նախագծին26 ապրիլի 2016 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ միացել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշման նախագծին: Հայ ժողովրդի ցեղասպանությունը ճանաչելու օրենսդրական նախաձեռնությունը պատկանում է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Վիտալի Բարվինենկոյին, հայտնում է genocide.org.ua-ն: Նախաձեռնությանը միացել են Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Վադիմ Նովինսկին` «Ընդդիմադիր դաշինք», Ալեքսանդր Պրեսմանը` «Վերածնունդ» կուսակցության պատգամավորական խմբի անդամ, Դավիթ Մարգարյանը` «Պյոտր Պորոշենկոյի դաշինք», ինչպես նաև Նիկոլայ Կնյաժիցկին, Իրինա Եֆրեմովան, Իգոր Բրիչենկոն, Անատոլի Դիրիվը, Գենադի Կրիվոշեյան, Ալեքսանդր Կիրշը, Իգոր Կոտվիցկին, Վադիմ Պիդբերեզնյակը, Վալերի Լունչենկոն «Ժողովրդական ճակատից»: Ուկրաինայի Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանն ասել է. «Մենք շատ երախտապարտ ենք պատգամովրներին արդարությանը հավատարիմ լինելու համար»: 2013թ. հունիսի 6-ին Գերագույն ռադայում գրանցվեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագիծը, որի նախաձեռնողներն էին պատգամավորներ Վիլեն Շատվորյանն ու Արսեն Ավակովը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |