20 փետրվարի 2007 - 16:08 AMT
Վ.Օսկանյան. Հույս կա, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել 2007 թվականին
«Ես համոզված եմ, որ 2007 թվականին կարող է որոշ առաջընթաց գրանցվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,-Երեւանում համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Նրա խոսքերով, արդեն մշակված փաստաթղթերի հիման վրա կարելի է շարունակել բանակցությունները գտնելու համար հակամարտության լուծումը, եւ այստեղ շատ կարեւո է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը: Միեւնույն ժամանակ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխմանը եւ հարցի քննարկմանն այլ ատյաններում: Իր հերթին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը նկատել է, որ բանակցային գործընթացում է արդեն շուրջ 13 տարի: «Այդ ընթացքում բազում հնարավորություններ են եղել, երբ թվում էր, թե հակամարտությունը մոտ է կարգավորման, սակայն այնուհետեւ հակամարտության լուծումը հետաձգվում էր: Փաստաթղթերը, որոնք այսօր բանակցությունների սեղանի վրա են, հույս են ներշնչում, որ հակամարտությունը կկարգավորվի 2007 թվականին: Սակայն կան բազում չլուծված հարցեր: Ես կարծում եմ, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետ «բանակցությունների պատուհանը բաց կմնա»,-ընդգծել է Օսկանյանը: