20 փետրվարի 2007 - 17:17 AMT
Էներգակիրների դիվերսիֆիկացումը կապահովի Հայաստանի անվտանգությունը
Հայաստանը մոտակա ապագայում գազ կստանա ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Իրանից եւ դա, անկասկած, կանդրադառնա երկրի էներգետիկ անվտանգության վրա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ատոմային էներգետիկայի զարգացումը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար: Իր հերթին ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը հաստատել է, որ, իրոք, 2007 թվականի գարնանը Հայաստանը կսկսի գազ ստանալ նաեւ Իրանից: