Բաբայանը՝ Ալիևին գովող Իսպանիայի նախկին վարչապետին. «Արդեն սովորե՞լ եք գլուխներ կտրել»27 ապրիլի 2016 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Եկեք Ղարաբաղ և նայեք, թե ինչ է Ադրբեջանն անում այստեղ: Այսպիսի կոչով է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը դիմել Ալիևին գովերգող Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Սապատերոյին: «Ահաբեկչության ամենազզվելի աղբյուրներից է կոռուպցիան ժողովրդավարական և քաղաքակիրթ երկրներում։ Քաղաքական գործիչներն, որոնք իրենց ստամոքսները խավիարով են լցնում, իսկ գրպանները՝ նավթի եկամուտներով և բռնապետներին են գովերգում՝ ամենավտանգավոր ահաբեկիչներն են։ Ամո՛թ Ռոդրիգես Սապատերոյին: Արի՛ Ղարաբաղ և տես, թե ինչ է Ադրբեջանն անում այստեղ։ Թե դու արդեն սովորե՞լ ես գլուխներ կտրել»,- գրել է Բաբայանը Twitter-ի իր միկրոբլոգում: Նա շեշտել է նաև, որ ադրբեջանական ահաբեկչությունը ոչ միայն սպառնալիք է Ղարաբաղի համար, այլև բարոյաքաղաքական մարտահրավեր ժողովրդավարական և քաղաքակիրթ աշխարհին: Իսպանիայի նախկին վարչապետը Բաքվում անցկացվող ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի համաժողովի ժամանակ գովել է Ադրբեջանը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |