20 փետրվարի 2007 - 17:51 AMT
Սոցիալական հարցում. Թուրքերի կեսը հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման օգտին
Հասարակական կարծիքի հարցումը Թուրքիայի 27 մարզերում ցույց է տվել, որ 47,5 տոկոսը կողմ են Հայաստանի հետ տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների հաստատմանը, 47,8 տոկոսը կողմ են սահմանի բացմանը եւ միայն 16,6 տոկոսն է դեմ Երեւանի հետ կապերին: Ինչպես գրում է «Թըրքիշ դեյլի նյուս» թերթը, հարցման է ենթարկվել 2403 մարդ, որոնց հարցեր են տրվել Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտների մասին: «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հուղարկավորության ժամանակ հնչած «Մենք բոլորս հայ ենք» կարգախոսին դեմ է արտահայտվել 86 տոկոսը, «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսին` 67 տոկոսը: Ինչ վերաբերում է սպանությանը, ապա 68,9 տոկոսը համոզված է, որ Հրանտ Դինքի սպանությունը հանցավոր խմբավորման ձեռքի գործ է: