Հարավային Կովկասի երկրների սերտ համագործակցությունը կբարձրացնի նրանց գրավչությունը ԵՄ-ի համար

PanARMENIAN.Net - Բաքու կատարած այցի շրջանակներում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հանդիպել է ղարաբաղյան հարցի կարգավորման գծով Հասարակական Խորհրդի եւ Եվրաինտեգրման կոմիտեի անդամների հետ: Հանդիպմանը կքննարկվեն Ադրբեջանի ինտեգրման հարցերը Եվրոպային, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Պիտեր Սեմնեբին նշեց, որ թեեւ Եվրամիությունը ներգրավված չէ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող բանակցային գործընթացում, Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրում, որը ստորագրվել է Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ, ասվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների մասին: «Հարավային Կովկասի երկրների սերտ համագործակցությունը կբարձրացնի նրանց գրավչությունը ԵՄ-ի համար»,-նշել է Սեմնեբին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ադրբեջանում Եվրահանձնաժողովի հատուկ դեսպանորդ Ալան Վադդամսը, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---