ԵՄ-ն լրացուցիչ պայմաններ առաջ չի քաշել Վրաստանին առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ տրամադրելու համար28 ապրիլի 2016 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը լրացուցիչ պայմաններ առաջ չի քաշել Վրաստանին առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի տրամադրման դիմաց, Եվրախորհրդարանը պատրաստ է քվեարկել Եվրահանձնաժողովի համապատասխան առաջարկության օգտին, երբ այն ներկայացվի: Այսպիսի հայտարարություն է արել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: «Եթե երկիրը կատարել է անհրաժեշտ չափանիշներին համապատասխանելու քայլերը, նրան տրամադրվում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ»,-ասել է Շուլցը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»: Շուլցը հիշեցրել է, որ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ առաջարկելը Եվրահանձնաժողովի իրավասությունն է: Սակայն նա վստահություն է հայտնել, որ եվրոպացի խորհրդարանականները ձայների մեծամասնությամբ կքվեարկեն այդ առաջարկի օգտին: Ոչ մի մոտավոր ժամկետ նա չի նշել: Ուսուպաշվիլին իր հերթին հավաստիացրել է, որ «չափանիշների կատարման աշխատանքն ընթանում է իր հունով և որոշ ժամանակ կպահանջի: ԵՄ-ն Վրաստանին անվանել է «ԵՄ առանցքային դաշնակիցը տարածաշրջանում»: 2015-ի ավարտին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ Ուկրաինան և Վրաստանը կատարել են բոլոր անհրաժեշտ պայմանները ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականցման համար: Եթե Բրյուսելի և Թբիլիսիի միջև կնքված այս համաձայնագրի վերջնական վավերացման ճանապարհին որևէ անակնկալ չարձանագրվի, ապա Վրաստանի քաղաքացիներն արդեն 2016-ի ամռանը հնարավորություն կստանան երեք ամիս ժամկետով Շենգենյան համաձայնագրին մաս կազմած եվրոպական պետություններ մեկնել առանց մուտքի արտոնագրերի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |