Ամերիկացի ցեղասպանագետ. Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն աջակցում է նաև Օբաման28 ապրիլի 2016 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի հայտնի ցեղասպանագետ Ֆրենկ Ջի Պերեսը, ով պատմություն է դասավանդում Սան Բենիտո ավագ դպրոցում, Mercury News պարբերականի համար Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդված է գրել։ «Ցեղասպանության փաստի ժխտումը բարոյապես անպատասխանատու ու վտանգավոր երևույթ է` հատկապես, երբ նման դիրքորոշումն արմատավորված է երկրի գիտակցության մեջ։ Ասվածը բնորոշ է Թուրքիային, որը 1 դարից ավելի է՝ թաղել է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ու փորձում է համոզել աշխարհին, որ իր երկրի տարածքներում այդքան մարդկանց սպանություններն իրականում տեղի չեն ունեցել: Սակայն կան անվիճելի փաստեր, որոնց հիման վրա պատմաբանները փաստել են, որ տեղի ունեցածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»,- գրում է Պերեսը` շընթերցողին ներկայացնելով Օսմանյան կայսրությունում հայ բնակչության կարգավիճակի, կայսրության զարգացման գործում ունեցած ներդրման, ինչպես նաև իշխանությունների կողմից նրանց հանդեպ խտրական վերաբերմունքի ու բռնաճնշումների վերաբերյալ ստույգ պատմական փաստեր, գրում է Tert.am-ը: «Ի տարբերություն Գերմանիայի` Թուրքիան երբեք չի ընդունել իր արյունոտ անցյալը։ Այն վարում է ժխտողական քաղաքականություն, որին, ցավոք, աջակցում է նաև նախագահ Օբաման»,- նշել է ցեղասպանագետը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առնչությամբ տարեկան ելույթում կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: «Այսօր մենք կրկին մտորում ենք 20-րդ դարի առաջին մասսայական սպանության՝ Մեծ Եղեռնի մասին, որի ընթացքում 1.5 մլն հայ սպանվել, տեղահանվել ու իրենց մահն են գտել», - մասնավորապես, ասվում է Օբամայի ուղերձում: Հայոց ցեղասպանության ճանաչումն Օբամայի նախընտրական խոստումն էր: Սակայն, դառնալով նախագահ 2009 թվականին, նա այդպես էլ չարտաբերեց «ցեղասպանություն» բառը հայերի ոչնչացումը նկարագրելուց, սահմանափակվելով «Մեծ Եղեռն» եզրույթի կիրառմամբ: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |