12 տարում Վրաստանի հայ համայնքը կրճատվել է 1/3-ով29 ապրիլի 2016 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի բնակչության մարդահամարի արդյունքներով, (չի անցկացվել Հարավային Օսեթիայում և Աբխազիայում) որն անցկացրել է 2014-ին Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, երկրի բնակչությունը 3,7 միլիոն է: Դա 15 տոկսով պակաս է 2002 թ. մարդահամարի արդյունքներից: Ըստ արդյունքների, Վրաստանի բանկչության 86,8% վրացիներ են` 3,2 մլն, 6,3%-ը` ադրբեջանցիներ` 233 հազար, 4,5%-ը հայեր` 168 հազար, 0,7%-ը` ռուսներ` 26,5 հազար: Վերջին տարիներին Վրաստանում նվազել է ոչ միայն բնակչության ընդհանուր քանակն, այլ նաև երկրում բնակվող ազգային փոքրամասնություններինը: 1989թ. մարդահամարի տվյալներով, հայերը Վրաստանում կազմում էին բնակչության ընդհանուր թվի (5,4 մլն) 8%-ը` 437 հազար և քանակով երկրորդ ազգությունն էին երկրում վրացիներից հետո, իսկ ադրբեջանցիները կազմում էին 5,7%-ը` 307,5 հազար: 2002 թ. մարդահամարի տվյալներով հայերն արդեն կազմում էին բնակչության ընդհանուր թվի 5,7%-ը`249 հազար, զիջելով երկրորդ տեղն ադրբեջանցիներին (6,5% - 284 հազար): Այդպիսով, 12 տարում հայերի քանակը Վրաստանում կրճատվել է 81 հազարով կամ գրեթե մեկ երրորդով, իսկ ադրբեջանցիներինը` 51 հազարով` 18%-ով: Ըստ 2014թ. մարդահամարի, Վրաստանում բնակվում են նաև օսեր` 14.4 հազար, եզդիներ` 12 հազար, ուկրաինացիներ` 6 հազար, հույներ` 5,5 հազար, ասորիներ` 2,4 հազար և այլ ժողովրդների ներկայացուցիչներ: 2014թ. բնակչության մարդահամարն անցկացվել է նոյեմբերի 5-19-ը: Մարդահամարն անցկացվել է Վրաստանի տարածքի 82%-ում: Ընթերցեք նաև. ՀՀ-ի մշտական բնակչությունը 12 ամսում նվազել է 12.000-ով Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |