Վրաստանի ԱԳՆ. Թուրքիայի հետ սահմանը վերանայման ենթակա չէ29 ապրիլի 2016 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳ նախարարությունը կտրականապես հերքել է թուրքական որոշ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունը Վրաստանի և Թուրքիայի միջև սահմանը հօգուտ Թուրքիայի վերանայելու մասին: Ապրիլի 27-ին հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ Թուրքիայի և Վրաստանի իշխանությունները համաձայնության են եկել այն մասին, որ Վրաստանը Թուրքիային է փոխանցում մոտ 6 հեկտար վիճելի սահմանամերձ տարածքը Արդահանի գավառի շրջանում: Տեղեկության սկզբնաղբյուրը թուրքական Sabah-ն էր: Ըստ Վրաստանի ԱԳՆ պարզաբանման, Թուրքիայի և Վրաստանի միջև սահմանը հաստատվել է 1973 թ.: Հատվածներից մեկում սահմանն անցնում է Ջաղիսծղալի գետի հունով: Վերջին 40 տարում հունը երկու հատվածներում փոխվել է: Արդյունքում կողմերը վերջերս որոշել են վերադարձնել գետի հունը, այսինքն սահմանի հատվածը, նախկին տեղը: 2016-ի ապրիլի 20-ին վրացի և թուրք փորձագետները զննել են և հավաստանշել են հստակ կոորդինատները` գետի հունը նախկին տեղը վերադարձնելու համար, ըստ 1973թ. քարտեզի պաշտոնական սահմանազատման: Հունի տեղափոխման աշխատանքներն իրականացնում է թուրքական կողմը, հայտնում է newsgeorgia.ge-ն: «Վրաստանի և Թուրքիայի միջև սահմանազատման աշխատանքներն ավարտվել են ԽՍՀՄ տարիներին` 1970-ականներին: 1992 թ. կողմերը ճանաչել են համաձայնեցված սահմանագիծը: Ելնելով դրանից, սահմանի և դրա փոփոխության վերաբերյալ ցանկացած բանակցություն և համաձայնություն սահմանի վերաբերյալ բացառվում է»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում: 2015թ. հոկտեմբերի 18-ին Թուրքիան և Վրաստանը բացեցին սահմանային նոր անցակետ, որը թուրքական կողմում կրում է Չըլդըր-Աքթաշ, իսկ վրացական կողմում` Կարծախ անվանումը: Աքթաշ (Կարծախ) անցակետը երրորդն է շուրջ 270 կմ Թուրքիայի և Վրաստանի միջպետական սահմանին: Աքթաշի սահմանային անցակետը ներկայիս Թուրքիայի Արդահանի նահանգի Չըլդըր շրջանում է, իսկ Կարծախի սահմանային անցակետը՝ Վրաստանի Սամցխվե-Ջավախքի Ախալքալաք շրջանում: Ընթերցեք նաև. ԶԼՄ-ներ. Վրաստանը 6 հա վիճելի տարածք է փոխանցել Թուրքիային Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |