ԵՀ փոխնախագահ. ԵՄ-ի և Թուրքիայի միջև տարածությունը մեծանում է, մարդու իրավունքների վիճակը չբարելավվեց29 ապրիլի 2016 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանում Թուրքիայի և Եվրամիության միջև փախստականների հարցով պայմանագրի քննարկմանը Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Թիմմերմանսը հայտարարել է, որ Թուրքիայի և իրենց միջև տարածությունը չի փոքրանում, հակառակը` մեծանում է: Թիմմերմանսի խոսքով, Թուրքիայի` ԵՄ-ից հեռանալու պատճառը այդ երկրում մարդու իրավունքների, մեդիայի և քաղաքացիական հասարակության վիճակն է: Նա նշել է, որ իրավիճակը լավացնելու համար պետք է Թուրքիայի հետ շփումներ են պետք, թուրքական Hurriyet թերթի կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը: «Ի՞նչ տվեցին մեզ նախորդ տարիները, երբ չկային շփումներ: Այդ տարիներին Թուրքիայում ոչ մի բան չարվեց մարդու իրավունքների և մամուլի վիճակը բարելավելու համար: Մեզ շփումներ են հարկավոր»: ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ եթե Թուրքիան ցանկանում է մերձենալ Եվրամիության հետ, ապա դա կարող է անել միայն մեդիայի, մարդու իրավունքների ու քաղաքացիական հասարակության վիճակը բարելավելուց հետո: Ապրիլին Եվրախորհրդարանն ընդունել է Եվրամիության անդամակցությանը ձգտող Թուրքիայի առաջընթացի գնահատման տարեկան՝ 2015-ի զեկույցը, որտեղ ներառված է Հայոց ցեղասպանություն ձևակերպումը։ Թուրքիայի կառավարությունում Եվրամիության հետ կապերի գծով նախարար Վոլքան Բոզքըրը, ով պաշտոնական այցով Վիեննայում էր, ասել է, թե Թուրքիայի կառավարությունը զեկույցը համարում է զրո և անվավեր ու այն վերադարձնելու է Եվրախորհրդարան: Միջազգային գործակալությունները նշում են, որ Թուրքիայի առաջընթացի գնահատման զեկույցը բավականին խիստ է։ Հայոց ցեղասպանության հարցը ներառելուց բացի, Եվրախորհրդարանը Թուրքիայի կառավարությանը խստորեն քննադատել է մարդու իրավունքների, խոսքի, մամուլի ազատության, ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներից նահանջելու համար։ Եվրախորհրդարանը (ԵԽ) Թուրքիայի մասին զեկույց է ընդունել նաև 2015-ին, որը Թուրքիայի հասցեին կոշտ ձևակերպումներ է պարունակում: Զեկույցում մեջբերվում է Եվրամիության (ԵՄ) կողմից ընդունված ապրիլի 15-ի որոշումը, որով ԵՄ-ն Թուրքիային կոչ էր անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |