Կարլսենը հաղթել է Ստավանգերի մրցաշարը. Արոնյանը երկրորդն է29 ապրիլի 2016 - 21:19 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացած մրցաշարում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղթել է ուլրաինացի Պավել Էլյանովին՝ դառնալով նաև մրցաշարի հաղթող: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երկրորդն է: Ավելի վաղ Լևոն Արոնյանը վերջին հանդիպումն էր անցկացրել Նորվեգիայում ընթացող գերմրցաշարում՝ ոչ ոքի խաղալով Պենտալա Հարիկրիշնայի հետ: Արոնյանը հաղթել էր աշխարհի չեմպիոն Կարլսենին ու ոչ ոքի անցկացրել մնացած 6 հանդիպումները: Եթե նորվեգացին պարտվեր էլկանովին կա ոչ ոքի խաղար նրա հետ, Արոնյանը կդառնար մրցաշարի հաղթողը: Մրացաշարում գրոսմայստերի մրցակիցներն են Վլադիմիր Կրամնիկը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լի Չաոն, Պավել Էլյանովը, Պենդալա Հարիկրիշնան և Նիլս Գրանդելիուսը։ Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (2007,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |