Լավրովն ու Քերին քննարկել են Սիրիան ու Ղարաբաղը

Լավրովն ու Քերին քննարկել են Սիրիան ու Ղարաբաղը

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել:

Զրույցի հիմնական թեման սիրիական ճգնաժամի կարգավորումն էր՝ հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված համատեղ ջանքերի, շրջափակված բնակավայրերին հումանիտար օգնության տրամադրման ու կայուն քաղաքական երկխոսության կայացման շնորհիվ: Լավրովը շեշտել է խաղաղ բանակցություններին քրդերի ներգրավման ու սիրիական ընդդիմության ուժերի և ահաբեկիչների տարանջատման անհրաժեշտությունը:

Քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայում իրավիճակը, ինչպես նաև այլ երկկողմ հետաքրքրության հարցեր:

Ապրիլի 19-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը և Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը հանդիպում էին անցկացրել: Նրանք քննարկել էին Անդրկովկասում անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---