ԱՄՆ պետդեպ. Պետք է վերադառնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը30 ապրիլի 2016 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները դեմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության սրմանը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները, տեղեկացնում է ԱՄՆ պետդեպի կայքը։ «Անհրաժեշտ է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ ԱՄՆ-ն կոչ է անում հակամարտության կողմերին զերծ մնալ իրավիճակի սրումից և վերադառնալ խաղաղ բանակցային գործընթացին»,- նշել է Թոները ճեպազրույցի ժամանակ, գրում է Tert.am-ը։ Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր: Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.): Կարդացեք նաև՝ ԱՄՆ սենատոր. Պետք է կանխել Բաքվի ագրեսիան ԼՂՀ դեմ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |