Ինչ աջակցություն է ցուցաբերում ԼՂՀ-ն զոհված և հաշմանդամ զինվորների ընտանիքներին

Ինչ աջակցություն է ցուցաբերում ԼՂՀ-ն զոհված և հաշմանդամ զինվորների ընտանիքներին

PanARMENIAN.Net - ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը ներկայացրել է տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին վճարվող կենսաթոշակների, ամենամսյա պարգևավճարների, միանվագ գումարների և նպաստների չափերի մասին:

Կենսաթոշակներ

Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող ամենամսյա պարգևավճարներ.

- զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին վճարվում է առնվազն 30.000 դրամ

- զոհված զինծառայողի յուրաքանչյուր երեխային լրացուցիչ վճարվում է 36.000 դրամ ևս,

- զոհված զինծառայողի կնոջը վճարվում է 13.000 դրամ ևս, եթե երեխաներից առնվազն մեկը 14 տարին լրացած չէ, և նա չի աշխատում,

- զոհված զինծառայողի ծնողներին վճարվում է 31.000-ական դրամ ևս, եթե նրանց 63 տարին լրացած է:

Այսպես՝ 2 երեխա (որից մեկը՝ մինչև 14 տարեկան) ունեցող զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքին ամսական վճարվում է 177.000 դրամ:

Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակ.

- սպայական կազմից զոհված զինծառայողի յուրաքանչյուր երեխային վճարվող կենսաթոշակի միջին չափը կազմում է 38.000 դրամ, իսկ ընտանիքի այլ անդամի (14 տարին չլրացած երեխային խնամող կնոջը, եթե չի աշխատում) կենսաթոշակի չափը՝ 25.000 դրամ,

- շարքային կազմից զոհված զինծառայողի ընտանիքի յուրաքանչյուր անդամին (այդ թվում՝ երեխային) վճարվող կենսաթոշակի չափը կազմում է 24,000 դրամ:

Հաշմանդամ դարձած զինծառայողներին տրվող կենսաթոշակներ և ամենամսյա վճարները.

1-ին խումբ (սպաներ)՝ 61.000,2-րդ խումբ՝ 53.000,3-րդ խումբ՝ 26.000:

1-ին խումբ` (շարքային) 36.000,2-րդ խումբ՝ 26.000,3-րդ խումբ՝ 18.000:

Վերոնշյալ բոլոր տիպի կենսաթոշակների համար պետք է դիմել զոհված կամ հաշմանդամ զինծառայողի գրանցման վայրի զինկոմիսարիատ: Վճարող մարմինը պաշտպանության նախարարությունն է:

Միանվագ գումարներ

Ինչ վերաբերում է զոհվածզինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ զինծառայողներին հատկացվող միանվագ գումարներին, ապա կառավարության կողմից վճարվում են հետևյալ միանվագ գումարները.

Հուղարկավորության համար՝ 700.000 դրամ,

Գերեզմանի բարեկարգման և տապանաքարի պատրաստման հատուցման համար՝ 1.400.000 դրամ,

Ապահովագրական գումար.

- մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվածների ընտանիքներին՝ 2.000.000 դրամ,

- ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվածների ընտանիքներին՝ 1.000.000 դրամ, հաշմանդամ զինծառայողներին՝

1-ին խումբ՝ 500.000 դրամ,

2-րդ խումբ՝ 400.000 դրամ,

3-րդ խումբ՝ 300.000 դրամ,

Հիշարժան օրեր (տարեկան երեք անգամ)՝

- զոհված զինծառայողների ընտանիքներ՝ 16.000 դրամ,

- հաշմանդամ զինծառայողներ՝ 10.000 դրամ,

Ամենամսյա դրամական օժանդակություն երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքներին՝ 15.000 դրամ (յուրաքանչյուր զոհի համար):

Նշված միանվագ գումարների ստացման համար պետք է դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան (եթե գրանցումը Ստեփանակերտում է) կամ տվյալ շրջանի վարչակազմում սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանում (եթե գրանցումը շրջաններից մեկում է): Վճարող մարմինը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է:

Նպաստներ

Զոհված զինծառայողների և հաշմանդամ զինծառայողների երեխաներին հատկացվում են նաև ամենամսյա նպաստներ՝ հետևյալ չափով՝

Զոհված զինծառայողների մինչև 18 տարեկան երեխաներին տրվում է պետական նպաստ՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով ամսական 42.000 դրամ:

1-ին խմբի հաշմանդամների մինչև 18 տարեկան երեխաներին տրվում է պետական նպաստ՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով ամսական 15.000 դրամ,

2-րդ խմբի հաշմանդամների մինչև 18 տարեկան երեխաներին տրվում է պետական նպաստ՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով ամսական 9.000 դրամ։

Նշված նպաստների ստացման համար պետք է դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան (եթե գրանցումը Ստեփանակերտում է) կամ տվյալ շրջանի վարչակազմում սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանում (եթե գրանցումը շրջաններից մեկում է): Վճարող մարմինը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, տեղի ունեցած մարտերում հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ:

ԼՂՀ վարչապետի խոսնակ. Ապրիլյան տույժ-տուգանքների վերանայման հարցով բանակցում ենք Արցախի բանկերի հետ

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---