Վարչապետը ներկայացրել է ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատարին30 ապրիլի 2016 - 15:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 30-ին ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին՝ համատեղ աշխատանքի և անցած տարիների ընթացքում Հարկադիր կատարման ծառայությունում իրականացված բարեփոխումների համար: Աբրահամյանը նշել է, որ ի դեմս ԴԱՀԿ ապահովող ծառայության՝ Հայաստանում այսօր գործում է կայացած գերատեսչություն, որն արդյունավետ իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Ներկայացնելով ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմեն Հարությունյանին և նշելով, որ նա աշխատել է Հարկադիր կատարման ծառայությունում՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հարությունյանն իր փորձն ու գիտելիքները լավագույնս կծառայեցնի կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման և բարեփոխումները շարունակելու գործին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Արմեն Հարությունյանին և արդյունավետ աշխատանք մաղթել: Միհրան Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին՝ վստահության համար և նշել, որ անցած տարիների ընթացքում կառույցն առավելագույն ջանքեր է ներդրել՝ առաջադրված խնդիրները կատարելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Նա շնորհավորել է Հարությունյանին նշանակման առթիվ և մաղթել հաջողություններ: Իր հերթին Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար, ընդգծել, որ քաջ գիտակցում է Հարկադիր կատարման ծառայության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները և վստահություն հայտնել, որ օրենսդրական դաշտի և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման միջոցով հնարավոր կլինի էլ ավելի բարձրացնել ԴԱՀԿ ապահովող ծառայության գործունեության արդյունավետությունը: Ապրիլի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Արմեն Հարությունյանին: Հարությունյանն զբաղեցնում էր նախագահի ռեֆերենտի պաշտոնը: Մեկ այլ հրամանագրով նա ազատվել է նախկին պաշտոնից: ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ապրիլի 18-ին: Հրաժարականը հետևեց Պանամայյից օֆշորային ընկերությունների սեփականատերերի վերաբերյալ մասշտաբային արտահոսքին ու օֆշորային գոտում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ընկերություններ հայտնաբերելուն: Ինքը Պողոսյանը հայտարարել է, թե ցավում է, որ իր անունն արծարծվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին, անընդունելի եմ համարում, որ իր անձը պատճառ դառնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ հրաժարական է ներկայացրել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |