Արիզոնայում վանդալները հայկական խաչքար են ավերել30 ապրիլի 2016 - 17:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքի Սուրբ Աբգար հայկական եկեղեցին վանդալների թիրախ է դարձել: Անհայտ անձինք կոտրել են եկեղեցու խաչքարը, հայտնում է 12 News պարբերականը: Եկեղեցու ճարտարապետ Արտին Կանջյանը նշել է, որ հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ: Ավելի վաղ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Տոխունգա քաղաքում բնակվող հայուհի Հասմիկ Չաթալյանը և իր ընտանիքը սպառնալիքներ են ստացել տան դռանը կախված հայկական դրոշի պատճառով: Չաթալյանը ստացել էր նամակ, որտեղ, մասնավորապես, ասվում էր, թե նա «անարգում է» ամերիկացիներին հայկական դրոշ կախելով: «Դու ապրում ես ԱՄՆ-ում, ով ունի զինվորներ, ովքեր սպանվում են, որ քեզ չմորթեն շան նման, ինչպես թուրքերն արեցին... դու նյարդայնացնում ես մեզ, ու մենք քեզ այդ համար կվնասենք», - գրված էր նամակում: Ոստիկաններն ատելության հողի վրա միջադեպի հետքերով քրգործ են հարուցել Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |