Yerevan Spring Run վազքի բարեգործական մրցույթը՝ մայիսի 1-ին Երևանում30 ապրիլի 2016 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայիսի 1-ին մայրաքաղաքում կանցկացվի Yerevan Spring Run մրցույթը: Վազքուղին մեկնարկելու և անցնելու է Հրազդանի կիրճով։ Նախատեսված է 3 մրցատարածություն՝ 10կմ, 5կմ և հատուկ երեխաների համար` 1կմ։ Վազքը կապահովվի ժամանակակից պրոֆեսիոնալ թայմինգի սարքավորումներով։ Մրցույթը բարեգործական է, և ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների՝ «Հայ մայրեր» ՀԿ-ում ընդգրկված 11 ընտանիքին: Մրցույթին մասնակցելու համար պետք է գրանցվել www.yerevan21.am կայքում։ Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ առավելագույնը 500 հոգի։ Մասնակցության համար արդեն գրանցվել են վազորդներ 11 երկրից։ «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 7-ին առաջին անգամ անցկացվել է Երևանի կիսամարաթոնը: Կիսամարաթոնի վազքուղին սկսվում էր Ստեփան Շահումյանի անվան հրապարակից և անցնում Երևանի տեսարժան վայրերով։ Մրցույթն անցկացվեց 4 տարբեր՝ 21.1 կմ, 10 կմ, 2.1 կմ և 1 կմ (մանկական) մրցատարածություններով: Վազքուղին հավաստագրված է AIMS (մարաթոնների միջազգային կազմակերպության) կողմից: 21 կմ մրցավազքի համար առաջին երեք տեղը զբաղեցրած կանայք և տղամարդիկ պարգևատրվեցին համապատասխանաբար 1 մլն, 750 հազար և 500 հազար դրամով: 10 կմ մրցավազքում առաջին երեք տեղը զբաղեցրածները համապատասխանաբար ստացան 200 հազար, 150 հազար և 100 հազար դրամ պարգևներ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |