ԱՄՆ-ն կանեն ամեն ինչ, որպեսզի Իրանը դադարեցնի միջուկային ծրագիրը

PanARMENIAN.Net - Համաշխարհային տերությունները ծրագրում են օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օգնությանը, որպեսզի Իրանին ստիպեն դադարեցնել միջուկային ծրագիրը եւ սկսել բանակցությունները: Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել այսօր ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: «Մենք եւս մեկ անգամ հաստատում ենք, որ մենք օգտագործելու ենք բոլոր հնարավոր ուղիները մեր նպատակին հասնելու համար»,- հայտարարել է Քոնդոլիզա Ռայսը: Սպասվում է, որ այսօր ՄԱԳԱՏԷ-ն կհայտնի այն մասին, որ Իրանը չի դադարեցրել ուրանի հարստացումը, այլ ընդհակառակը, ավելացրել է այն, ինչը կհանգեցնի նոյեմբերին ընդունված բանաձեւով նախատեսված պատժամիջոցներին:



ԱՄՆ Պետքարտուղարը նաեւ հույս է հայտնել, որ Իրանի դեմ հնարավոր պատժամիջոցները, «կցուցդրանեն իրանցիներին, որ մեկուսացումը ժամանակի ընթացքում միայն կուժեղանա, եւ ժամանակն է այլ ուղի ընտրել»: Ք. Ռայսը նաեւ նշել է, որ սպասում է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Մոհամեդ Էլ-Բարադեի զեկույցը, որն ստանալուց հետո համաշխարհային տերությունները կքննարկեն «հետագա գործողությունների լավագույն տարբերակը», հաղորդում է ՌԲԿ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---