22 փետրվարի 2007 - 17:33 AMT
Հինգ տարվա ընթացքում Հայաստանը ԵՄ-ից 121 մլն. եվրո կստանա
Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի ֆինանսավորման շրջանակներում 2007 թվականին Հայաստանը Եվրամիությունից 21 մլն. եվրո կստանա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավարի մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, հետագա չորս տարիների ընթացքում Հայաստանը կստանա եւս 100 մլն. եվրո Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրագործման համար: Հիշեցնենք, որ Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագիրն ստորագրվել է 2006 թվականի դեկտեմբերին հինգ տարի ժամկետով: