Իրանի միջուկային ծրագրի մասին ԿՀՎ տվյալները անհիմն են23 փետրվարի 2007 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ հետախուզական ծառայությունների տվյալները անհիմն են, գրում է բրիտանական The Guardian-ը: Թերթը մեջբերում է Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի չնշված աշխատակցի կողմից իրանական միջուկային օբյեկտներում գործակալության կողմից արված հայտարարությունը բոլոր տեսչական ստուգումների մանրամասների վերաբերյալ: Դիվանագետի խոսքերով, ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները չեն հայտնաբերել ամերիկյան հետախուզության տվյալների մեծ մասի հաստատումը` Իրանում զանգվածային ոչնչացման զենքի իբր տարվող մշակման մասին:«Տվյալների մեծ մասը անհիմն են»,- ասել է դիվանագետը թերթին: Նա նշել է, որ, ստուգելով ամերիկյան կողմից ՄԱԳԱՏԷ-ին ներկայացված ցուցակի բոլոր կառույցները, տեսուչները չեն հայտնաբերել այնտեղ արգելված միջուկային գործնեության որեւէ հետք: Մասնավորապես, 2005 թվականին ամերիկացիները ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցներին տրամադրել են իրանական միջուկային ծրագրին վերաբերող իրենց ունեցած բոլոր նյութերը, ովքեր, ըստ ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցների, ստացվել են Իրանում գողացված համակարգչից: Սակայն ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները, հետազոտելով նրանց տրամադրած նյութերը, հայտարարել են, որ դրանց իսկությունը լուրջ կասկածներ է առաջացնում: Այսպես, փաստաթղթում չկար որեւէ բառ ֆարսիով, որը նույնիսկ իրանական գիտական փաստաթղթերի համար շատ տարօրինակ է: ՄԱԳԱՏԷ-ի հաշվետվության համաձայն, 2007 թվականի փետրվարի 17-ին Իրանը, Նատազեի միջուկային կենտրոնում տեղակայված բոլոր ցենտրիֆուգաների միջոցով, կարողացել է ստանալ ուրան-235 իզոտոպի միայն 66 կգ, այսինքն միայն հետազոտական նպատակների համար պիտանի քանակություն: Բացի այդ, հաշվետվության մեջ նշվում է, որ իզոտոպի հարստացման մակարդակը չափազանց ցածր է միջուկային զենքի արտադրության համար: Հիշեցնենք, որ Իրաքում պատերազմ սկսելու գլխավոր պատճառը ԿՀՎ տվյալներն էին այն մասին, որ այդ երկրի բանակը զանգվածային ոչնչացման զենք ունի: Արդյունքում Իրաքում նման զենքի որեւէ հետք չի հայտնաբերվել: Նշենք, որ, ըստ մասնագետների, ներկա դրությամբ ԱՄՆ-ն լրջորեն դիտարկում են Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու հնարավորությունը: Ջորջ Բուշի աշխատակազմը մեղադրում է Իրանին, մասնավորապես, միջուկային զենք ստեղծելու ձգտման մեջ, ինչպես նաեւ ամերիկյան զորքերի դեմ կռվող Իրաքի ահաբեկիչներին աջակցելու մեջ, հայտնում է Lenta.ru-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |