Մարտակերտը վերականգնվում է. Շինաշխատանքներ են տարվում

Մարտակերտը վերականգնվում է. Շինաշխատանքներ են տարվում

PanARMENIAN.Net - Հակառակորդի կրակից տուժած Մարտակերտում շարունակվում են իրականացվել վերականգնողական աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը:

Ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների օրերին Մարտակերտում տուժած բնակարաններում, հանրային նշանակության մի շարք կառույցներում արդեն սկսվել են շինարարական վերանորոգման-վերակառուցման աշխատանքները: Մասնավորապես, Վլ. Բալայանի անվան համար 1 դպրոցը պատրաստ է անցնելու նախկին ռեժիմին:

Այստեղ հիմնականում ջարդվել էին կրթօջախի ապակիները, որոնք արդեն տեղադրվել են:

Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանական կողմի արկակոծության հետևանքով Մարտակերտում ավերածություններ են եղել: ԼՂՀ ՊՆ-ը լուսանկարների միջոցով ներկայացրել է խաղաղ բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինուժի իրականացրած վայրագությունների փաստացի ապացույցները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---