«Դվին» հյուրանոցն ուղղաթիռի հարթակով բազմաֆունկցիոնալ համալիր կդառնա. Մոտ $120 մլն կներդրվի 3 մայիսի 2016 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը մայիսի 5-ի նիստում կքննարկի կիպրոսյան «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության ներկայացրած «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագիրը, որը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2019-ը: Սի-Սի-Ջի-ն «Դվին» հյուրանոցային համալիր փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Հյուրանոցային համալիրի վերակառուցումն իրականացվում է «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան: Հյուրանոցը ներառելու է նաև այլ կառույցներ, մասնավորապես՝ առանձին բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր (Apartments Plaza), «լյուքս» դասի առնվազն 60 բնակարանով: Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիրի վերևի հարկում ուղղաթիռի համար հարթակ է նախատեսվում: Լինելու է նաև մոտ 330 ստորգետնյա և առնվազն 50 վերգետնյա տեղով ավտոկայանատեղի: Ծրագրի իրականացման արդյունքը լինելու է հյուրանոցային մի համալիր, որը կլինի Երևանում իր դասում միակը՝ 55.000 քմ ընդհանուր մակերեսով: Համալիրը ներառելու է բարձրակարգ ռեստորաններ, ակումբներ, խանութներ, բիզնես կենտրոն և կոնֆերանս կենտրոն, ՍՊԱ սրահ, լողավազան, ֆիթնես կենտրոն, հանդիսությունների դահլիճներ և ոչ միայն: Հյուրանոցի տարածքում նախատեսվում է կառուցել բարձրակարգ (VIP) խաղատուն՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա: Ծրագրի նախատեսված ներդրումների ընդհանուր գումարը կկազմի մոտ $120.595.000: «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ծրագրի ներդրողն է Սի-Սի-Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ ընկերությունը (CCG Caucasian Communication Group Limited), իրավաբանական անձ՝ գրանցված Կիպրոսի Հանրապետության օրենսդրության համապատասխան (գրանցման հասցե՝ 15, Ագիու Պավլու փողոց, Լեդրա Հաուզ, Ագիոս Անդրեաս, Նիկոսիա, 1105, Կիպրոս (15, Agiou Pavlou str., Ledra House, Agios Andreas, 1105, Nicosia, Cyprus), գրանցման համարը՝ 229631): Սի-Սի-Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբը նախատեսում է գրանցել Հայաստանի Հանրապետությունում առանձին դուստր ընկերություն, որը կլինի հյուրանոցային համալիրի տարածքում գործող խաղատան օպերատորը: «Դվին» հյուրանոցային համալիրը գտնվում է Երևանի կենտրոնում: Խորհրդային տարիներին այն նախատեսվել է որպես միջին դասի հյուրանոց, սակայն շուկայական հարաբերությունների զարգացմամբ ծրագրի հայեցակարգում առաջացել է էական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |