Փորձագետ. ԱՄՆ-ն չեն կարող մարսել Իրանին, այն չափազացն մեծ է եւ ուժեղ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն չեն կարող մարսել Իրանին, այն չափազանց մեծ է եւ ուժեղ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է իրանագետ Թադեւոս Չարչյանը: Նրա խոսքերով, Իրանի դեմ ռազմական ագրեսիա չի սպասվում: «ԱՄՆ-ի կողմից սա ուժի հերթական ցուցադրում է, ցանկությունը հերթական անգամ ցույց տալ, թե ով է հանդիսանում աշխարհի թիվ մեկ գերտերությունը: ԱՄՆ վարչակազմը հոյակապ հասկանում է, որ Իրանը Իրաք չէ: Նա չափազանց շատ խնդիրներ ունի տարածաշրջանում, եւս մեկն իր ուսերին առնելու համար»,- նշել է Չարչյանը: Նա նաեւ նկատել է, որ պետք չէ հաշվի չառնել իսլամական համերաշխությունը, որն իր դերը կարող է խաղալ այն դեպքում, եթե Ամերիկան իրոք ցանկանա հարձակվել Իրանի վրա: «Իրանին կարող են աջակցել ոչ միայն Մեծ Մերձավոր Արեւելքի երկրները, այլեւ Կենտրոնական Ասիայի երկրները: Դժվար թե ԱՄՆ-ին ձեռնտու լինի գործերի նման վիճակը: Այդ պատճառով ես վստահ եմ, որ Իրանի դեմ ռազմական գործողություն չի լինի»,- ընդգծել է հայ իրանագետը: Նա հիշեցրել է, որ ոչ միայն ԶԼՄ-ները, այլ Ջորջ Բուշն ինքն էլ է հայտարարել, որ ԿՀՎ տվյալները Իրանի միջուկային կառույցների մասին, իրականությանը չեն համապատասխանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---