Ժամկետային 5 զինծառայող սպայական կոչում է ստացել՝ բարձր մարտական հատկանիշների համար

Ժամկետային 5 զինծառայող սպայական կոչում է ստացել՝ բարձր մարտական հատկանիշների համար

PanARMENIAN.Net - Ապրիլյան դիմակայության օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդի նախաձեռնած հարձակողական գործողությունները հետ մղելու և վերջինիս պատժիչ հարվածներ հասցնելու ընթացքում բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներով աչքի են ընկել բազմաթիվ ժամկետային զինծառայողներ:

Նրանք կարողացել են` հաճախ փոխարինելով անգամ զոհված կամ վիրավոր հրամանատարին, տվյալ հատվածում հայկական ուժերի օգտին բեկել մարտական գործողությունների ընթացքը:

ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ, նման հինգ ժամկետային զինծառայողի` Սամվել Սեյրանի Սաֆարյանին, Մասիս Մելիքի Մուրադյանին, Գոռ Վարդանի Ավագյանին, Դավիթ Արկադիի Խատայանին և Արթուր Գրիգորիի Աղասյանին վերադաս հրամանատարության կողմից շնորհվել են լեյտենանտի սպայական կոչումներ:

Ապրիլի 2-5-ը Լեռնային Լեռնային Ղարաբաղում ընթացած մարտական գործողություններից հետո «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրվել 6, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ 12, Արիության մեդալով՝ 14, մարտական ծառայության մեդալով՝ 3 զինծառայող: Նրանց թվում կան թե ժամկետային, թե պայմանագրային զինծառայողներ:

Բացի այդ, բազմաթիվ զինծառայողներ պարգևատրվել են հետմահու:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---