Նախարար. Գազի սակագնի նվազմամբ ապրանքների մրցունակությունը կբարձրանա 4 մայիսի 2016 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Ակնհայտ է, որ գազի սակագնի նվազումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա: Այս մասին մայիսի 4-ին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: «Իհարկե դրական ազդեցության ծավալը կամ մակարդակը կախված է նաև իջեցման չափից և այն ոլորտներից, որտեղ գազի գնի նվազեցումը առաջին հերթին ազդեցություն կունենա»,- նշել է նա, գրում է Panorama.am-ը: Ապրիլի 29-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ բնական գազի սակագնի վերանայման հայտով, որով առաջարկվում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազի սպառում ունեցող բնակչության համար յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի սակագինն իջեցնել՝ դարձնելով 146.700 դրամ՝ ներկայում գործող 156.000 դրամի փոխարեն (9.3 դրամով 1 խորանարդ մետր գազի դիմաց)։ Ամսական 10 հազար և ավելի խորանարդ մետր սպառում ունեցողների համար հաշվարկող բանաձևում առաջարկվում է $276.98 սակագինը դարձնել $257.56: Մինասյանի խոսքերով՝ գազի սակագնի իջեցումը նաև բերելու է էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման, դա էլ իր հերթին կբերի ինքնարժեքի նվազեցմանը և մեր ապրանքների մրցունակության բարձրացմանը: «Բնական է, որ ապրանքների գների վրա նույնպես ազդեցություն կունենա, քանի որ եթե խոսում ենք ավելի ցածր ինքնարժեքի և շուկայում մրցակցային միջավայրի ձևավորման մասին, ակնհայտ է, որ դա կբերի գների որոշակի իջեցման»,- ասել է նախարարը: Մայիսի 2-ին հայտնի է դարձել, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսում է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |