Ինտերնետ-առևտրի մաքսազերծ ներմուծման շեմը ԵՏՄ-ում կարող է իջեցվել

Ինտերնետ-առևտրի մաքսազերծ ներմուծման շեմը ԵՏՄ-ում կարող է իջեցվել

PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը մտադիր է պնդել, որ ԵՏՄ շրջանակում միակողմանի կարգով նվազեցվի ինտերնետ-առևտրի մաքսազերծ ներմուծման շեմը: Այդ մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, հայտնում է Ինտերֆաքսը:

Մաքսային միության անդամ երկրներում մաքսազերծ ապրանքի ներմուծման շեմը նույնը չէ: Ղազախստանում այն մոտ 1000 եվրո է, Հայաստանում` 300 եվրո:

«Կարծում եմ, դա ճիշտ կլինի, սակայն դեռ քննարկման փուլում է»,-ասել է պաշտոնյան:

«Մեր ղազախ գործընկերները, գուցե, առարկում են, բայց նրանք որպես այդպիսին բիզնես դեռ չունեն: Իսկ ահա բելառուսներն ու մենք ունենք, և դա խնդրահարույց է մեզ համար»,-ասել է Բելյանինովը:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Բելառուսում վաղուց արդեն եվրոպական նորմերին մոտ շեմ են հաստատել` 22 եվրո, որի սահմանում կարելի է ներմուծել մաքսազերծ ապրանք:

Սակայն ՌԴ-ում նման որոշման կայացման հստակ ժամկետներ չեն նշվում, քանի որ միասնական կարծքի դեռ չի մշակվել:

Ըստ գործող կարգի ռուսաստանցիները կարող են մինչև 1000 եվրո արժողությամբ և մինչև 31 կգ քաշով ապրանքներ գնել արտասահմանյան ինտերնետ-խանութներից առանց մաքսատուրքի և գանձումների: Շեմի նվազեցման հարցում շահագրգռված են խոշորագույն ռուսական ինտերնետ վերավաճառողները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---