Պետդեպ. ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են հրադադարի ռեժիմը տարածել Հալեպի վրա` 48 ժամով

Պետդեպ. ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են հրադադարի ռեժիմը տարածել Հալեպի վրա` 48 ժամով

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ Վաշինգտոնը պայմանավորվել է Մոսկվայի հետ Հալեպի գավառում կրակի դադարեցման վերաբերյալ` այդ ռեժիմն արդեն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 12:00-ից:

Ըստ Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոների, նշված շրջաններում գրանցվել է լարվածության նվազում` չնայած տեղերում շարունակվող մարտերի մասին հաղորդագրություններին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սիրիայի բանակի հրամանատարությունն իր հերթին հայտնել է, որ հրադադարը Հալեպում կսկսվի մայիսի լույս 5-ի գիշերը և կտևի 48 ժամ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հալեպի վերաբերյալ հրադադարի համաձայնեցման ժամանակ որոշվել են «դրա պարամետրերը»: Ըստ նրա, ԱՄՆ-ն փորձել է ներառել նաև «Ջեբհաթ ան Նուսրայի» դիրքերը, սակայն այդ առաջարկը մերժվել է որպես անընդունելի:

Վերջին շրջանում Հալեպը գնդակոծվում է ականանետերից և հրթիռային կայանքներից: Ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցները մեծ գրոհ են սկսել Հալեպի ուղղությամբ: Գրոհից առաջ ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի «Դաբիթ» հիվանդանոցը: Զոհվել են տասնյակ մարդիկ, կան նաև մեծ թվով վիրավորներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---