5 մայիսի 2016 - 12:09 AMT
ԼՂՀ վարչապետի խոսնակ. Դպրոցներում դասերը մինչև կիսամյակի ավարտն իրենց ռեժիմով կընթանան

Արցախի դպրոցներումդասերըհետաձգելու մտադրություն չկա: Այդ մասին գրառում է կատարել ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում` արձագանքելով տարածված լուրերին:

Նա շեշտել է, որ դասերը սովորական ռեժիմով ընթանալու են մինչև կիսամյակի վերջ, և ոչ մի վտանգ էլ չկա, որը կստիպեր կառավարությանը կանխարգելիչ քայլեր ձեռնարկել:

«Սկսում եմ ավելի ու ավելի համոզվել, որ որոշ մարդիկ (ենթադրաբար մեր արևելյան հարևանները) միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում՝ ազդելու ընդհանուր հասարակության տրամադրության վրա:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ դպրոցական դասերը հետաձգելու ոչ մի պլան չկա, զուր եք ադրբեջանցիների ջրաղացին ջուր լցնում: Դասերը սովորական ռեժիմով ընթանալու են մինչև կիսամյակի վերջ, և ոչ մի վտանգ էլ չկա, որը կստիպեր կառավարությանը կանխարգելիչ քայլեր ձեռք առնել:

Խնդրում և պահանջում եմ անհիմն ու չճշտված տեղեկատվություն չտարածել»,-ասվում է գրառման մեջ: