6 նոյեմբերի 2002 - 22:37 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՕԳՆԵԼ ԲԱՔՎԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Թուրքիայում խորհրդարանական ընտրություններում ձայների բացարձակ մեծամասնություն ստացած Արդարության եւ զարգացման կուսակցության առաջնորդ Ռաջաբ Էրդողանը հավաստիացրել է, որ կաջակցի Ադրբեջանին` ղարաբաղյան խնդրի արդար կարգավորման գործընթացում: Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ հեռախոսազրույցի ժամանակ, որը շնորհավորել է նրան տարած հաղթանակի կապակցությամբ: Էրդողանը պատրաստակամություն է հայտնել նաեւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման համար: