Բեռլինում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար է կանգնեցվել 6 մայիսի 2016 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Բեռլինում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցվել, հայտնում է Mirror Spectator-ը: Գերմանա-հայկական ընկերակցության և Գերմանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ապրիլի 23-ին Սբ Յադվիգայի մայր տաճարի տարածքում տեղի է ունեցել մեծ խաչքարի բացման արարողությունը: Արարողությանը մասնակցել են բազմաթիվ հյուրեր, այդ թվում ՀԱԵ Գերմանիայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գարեգին Բեքջյանը, Գերմանիայի բողոքական և կաթոլիկ եկեղեցիների առաջնորդները, Բունդեսթագի և Բեռլինի սենատի անդամներ, ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպաններ, ԱԳՆ ներկայացուցիչ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառումը ելույթներով բացել են գերմանա-հայկական ընկերակցության առաջնորդ Րաֆֆի Քանթյանը և Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Իր խոսքում Քանթյանը նշել է, որ այդ նույն տաճարում 1919-ի մայիսի 14-ին մատուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման առաջին պատարագը: Քանթյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Արթուր և Աննա Վարչապետյաններին, որոնց նվիրատվությամբ է տեղադրվել խաչքարը: Դեսպան Սմբատյանն իր ելույթում հույս է հայտնել, որ «շատերը, հատկապես երիտասարդները, որպես հուշարձան կընկալեն Բեռլինի կենտրոնում գտնվող այս վայրը, կխորանան Հայոց ցեղասպանության պատմության մեջ և կյուրացնեն գիտելիքներ, որ մինչ օրս չեն ստացել պատմության դասերին»: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |