Շոտլանդիայի անկախացման կողմնակից կուսակցությունը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում հաղթելու մասին 6 մայիսի 2016 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (SNP), որը սատարում է Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալու գաղափարին, պնդում է, որ հաղթանակ է տարել Շոտլանդիայի խորհրդարանում մայիսի 5-ին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած տեղական ընտրություններում, հայտնում է Ինտերֆաքսը բրիտանական BBC-ի վրա հղումով: Սակայն կուսակցությանը, հավանաբար, չի հաջողվի բավարար տեղ ստանալ ձևավորելու համար մեծամասնություն կառավարությունում: Ըստ նախնական տվյալների, երկրորդ տեղում շոտլանդացի պահպանողականներն են, երրորդում` Լեյբորիստական կուսակցությունը: Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցությունը, որն իր հերթին պահանջում է, որ Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, հավանաբար, առաջին անգամ տեղեր կստանա Ուելսի Ազգայիյն ժողովում: Ձայների հաշվարկը դեռ շարունակվում է Անգլիայի 40 տեղական կառավարման մարմիններում: 124-ում ընտրություններն արդեն կայացել են: 2014-ի սեպտեմբերին շոտլանդացիների 55 տոկոսը կողմ արտահայտվեց Մեծ Բրիտանիայի կազմում Շոտլանդիայի մնալուն: Շոտլանդիայի կառավարության նախկին ղեկավար Ալեքս Սալմոնդը անխուսափելի է համարում Շոտլանդիայի անկախության վերբարեյալ երկրորդ հանրաքվեի անցկացումը: Ավելի վաղ Շոտլանդիայի առաջին նախարար և SNP ղեկավար Նիկոլա Սթերջենը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի անդամության մասին հունիսի 23-ին կայանալիք հանրաքվեի արդյունքները կարող են մեկնակետ դառնալ Շոտլանդիայի անկախության մասին նոր հանրաքվեի մասին: Ըստ նրա, եթե Մեծ Բրիտանիան ցանկանա դուրս գալ ԵՄ-ից, ապա Շոտլանդիան կպայքարի անդամությունը ԵՄ-ում պահպանելու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից |