6 մայիսի 2016 - 15:15 AMT
Տարկետումը վերացնելու հարցով քննարկումը հետաձգվել է. Գործադիրն իր նախագիծը կներկայացնի

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հետ է կանչել բուհերում տարկետումը վերացնելու վերաբերյալ նախագիծը:

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը հարցը պետք է քննարկեր մայիսի 6-ին:

Ռուբեն Հակոբյանը պարզաբանել է, որ կառավարությունը զբաղվում է տվյալ հարցով և առաջիկայում խորհրդարան է ներկայացնելու «Զինապարտության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, հայտնում է ՍիվիլՆեթը:

Ապրիլի 27-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հակոբյանը հիշեցրել էր, որ մեկ տարի առաջ պատգամավոր Թևան Պողոսյանի հետ նախագիծ է ներկայացրել ըստ որի՝ ուսման ընթացքում ոչ մի ուսանողի տարկետում չպետք է տրվի, այսինքն՝ 18 տարին լրացավ, պետք է գնա բանակ: «Կառավարությունը չէր մերժել, բայց նշել էր, թե կոնսենսուս պետք է լինի»,- ասել էր Հակոբյանը: