«Յուվենտուսը» մոտ $35 մլն է առաջարկում Հենրիխ Մխիթարյանի համար 6 մայիսի 2016 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Թուրինի «Յուվենտուսը» հուսով է առաջ անցնել Լոնդոնի «Արսենալից» Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար մրցավազքում: Թուրինի ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար 24 մլն եվրո (մոտ $35 մլն ) վճարել, գրում է А Different League-ը transfermarketweb-ի վրա հղումով: «Բորուսիայի» հետ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը լրանում է 2017-ին: Սակայն ֆուտբոլիստը հավանաբար կփոխի ակումբը արդեն 2016-ի ամռանը, քանի որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի հարցում: 27-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրվում են «Յուվենտուսն» ու «Արսենալը»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լոնդոնի «Չելսին» նույնպես հետքրքրվում է կիսապաշտպանով: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Լոնդոնի «Արսենալը» մոտ $32 մլն է առաջարկել Մխիթարյանի համար: «Բորուսիայի» և «Արսենալի» միջև բանակցությունները կարող են ավարտվել սեղմ ժամկետում` խաղից դուրս թողնելով «Յուվենտուսին»: Անգլիական ակումբը փորձում է գրավել հայ ֆուտբոլիստին նաև բարձր աշխատավարձով: Մխիթարյանի շաբաթական աշխատավարձը Լոնդոնում կկազմի մոտ 100 հազար ֆունտ` դա տարեկան $7.5 միլիոնից ավելի կկազմի: Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը շատ լավ և արդյունավետ խաղ է ցուցադրում: Նա մասնակցել է Գերմանիայի առաջնության 29 հանդիպման` դառնալով 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Եվրոպայի լիգայում Մխիթարյանը մասնակցել է 15 հանդիպման` դառնալով 8 գոլի և 10 արդյունավետ փոխանցումների հեղինակ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |