Թուրքական Cumhuriyet-ի խմբագիրը և լրագրողը 5 տարով կազատազրկվեն. Խմբագրի դեմ մահափորձ է եղել 7 մայիսի 2016 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքական դատարանը Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և լրագրող Էրդեմ Գյուլին դատապարտել է 5 տարվա ազատազրկման` պետական գաղտնիքները հրապարակելու համար: Դյունդարը և Գյուլը ձերբակալվել էին 2015-ի նոյեմբերին` Սիրիայի իսլամիստներին գաղտնի զենք մատակարարելու մասին հոդված հրապարակելու պատճառով: Ըստ հրապարակման՝ զենքի մատակարարումն իրականացրել է թուրքական հետախուզությունը: Ստամբուլի դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել և ցմահ ազատազրկում է պահանջել երկու մեղադրյալի համար: Նրանց մեղադրանք է ներկայացվել պետական դավաճանության, պետական գաղտնիք բացահայտելու, լրտեսության, կեղծ լուրեր տարածելու մեջ: Մայիսի 6-ին դատավճռի հրապարակումից առաջ դատարանի շենքի մոտ մահափորձ է իրականացվել Ջան Դյունդարի նկատմամբ, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Tert.am-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |