Իրաքյան Քրդստանն անկախության հանրաքվե կանցկացնի. Պարտադրված գոյակցությունը չի գործում

Իրաքյան Քրդստանն անկախության հանրաքվե կանցկացնի. Պարտադրված գոյակցությունը չի գործում

PanARMENIAN.Net - Իրաքյան Քրդստանն, անտեսելով Արևմուտքի սպառնալիքները, մտադիր է անկախության վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Դա հաստատել է Իրաքյան Քրդստանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մասուդ Բարզանին The Washington Post-ում հրապարակված հեղինակային հոդվածում:

Իր տեսակետից, «Իրաքը հայեցակարգային ձախողում է», որի պատճառով նրա քաղաքացիները` «մարդիկ են, որոնք շատ քիչ ընդհանուր բան ունենալով», ստիպված են «կիսել անորոշ ապագան»:

«Ժամանակն է խոստովանելու, որ էքսպերիմենտը ձախողվեց: Իրաքը չկայացած պետություն է և քրդերի ներկայությունն այնտեղ դատապարտում է բոլորին անվերջ հակամարտության և թշնամանքի»,-կարծում է Բարզանին: Նրա կարծիքով, Իրաքն ունակ չէ «պաշտպանել իր բնակչությանը», որի ապացույցն է երկրի խոշոր շրջանների գրավումը ԻՊ կողմից, և «հազիվ է կարողանում ձևակերպել իր շահերը»:, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Պարտադրված գոյակցությունը չի գործում: Ուստի Իրաքի Քրդական տարածաշրջանը հանրաքվե կանցկացնի ինքնիշխան պետության ձևավորման վերաբերյալ` պաշտոնապես ձևակերպելով Բաղդադի հետ «ապահարզանը»: Բարզանին չի հստակեցրել հանրաքվեի ժամկետները: Նա պնդում է, որ Իրաքյան Քրդստանի և Բաղդադի միջև «ուղղակի վստահություն չկա» և հակասություններն «անհաղթահարելի են»:

Իրաքյան Քրդստանի ԱԱԽ ղեկավարը հայտնել է նաև, որ հանրաքվեից առաջ բանակցություններ կանցկացվեն Բաղդադի հետ` ապահովելով երկու երկրների շահերի պաշտպանությունը: «Այդ գործընթացն արդեն սկսվել է»,-պարզաբանում է Բարզանին: Բացի այդ, հավելել է նա, քրդերը մտադիր են «բանակցել նաև Թուրքիայի և Իրանի հետ` պարզաբանելով, որ անկախության հռչակումը չի ապակայունացնի նրանց սահմանները»:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---