Մոսկվան սադրիչ է համարում վրաց-ամերիկյան Noble Partner 2016 զորավարժությունը

Մոսկվան սադրիչ է համարում վրաց-ամերիկյան Noble Partner 2016 զորավարժությունը

PanARMENIAN.Net - Մոսկվան սադրիչ է համարում վրաց-ամերիկյան Noble Partner 2016 զորավարժությունը, որի համար այժմ Վրաստան է տեղափոխվում ամերիկյան ռազմատեխնիկա: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ-ն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ ծանր զինտեխնիկան, որը մասնակցելու է Noble Partner 2016 (Արժանի գործընկեր) համատեղ զորավարժությանն, արդեն Վրաստանում է: Ինչպես հայտնել է Վրաստանի ՊՆ-ն, M1A2 «Աբրամ» և «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաներն ուղևորվում են Վազիանիի զորավարժարան:

«ՆԱՏՕ-ի զինվորականների կողմից վրացական տարածքի այսպիսի հետևողական «յուրացումը» դիտարկում ենք որպես սադրիչ քայլ, որը միտված է ռազմաքաղաքական իրավիճակի գիտակցված ապակայունացմանը Անդրկովկասում: Քիչ չեն նպաստում դրան նաև Վաշինգտոնի և նրա դաշնակիցների բացահայտ աջակցությունը Թբիլիսիի ռևանշիստական նկրտումներին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Զորավարժությանը կմասնակցի 1300 զինծառայող, այդ թվում ԱՄՆ եվրոպական հրամանատարության 650 զինծառայող, 500 վրացի և 150 բրիտանացի զինծառայող:

Առաջին անգամ Վրաստանում զորավարժությանը կմասնակցեն «Աբրամ» տանկերը: Զորավարժությանը մասնակցում են նաև ամերիկյան մարտական C-300 ինքնաթիռներն ու այլ տեխնիկա:

Զորավարժությունը մեկնարկում է մայիսի 11-ին և կավարտվի մայիսի 26-ին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---