Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի և Չեխիայի ներկայացուցիչները ներկա չեն լինի Մոսկվայի զորահանդեսին

Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի և Չեխիայի ներկայացուցիչները ներկա չեն լինի Մոսկվայի զորահանդեսին

PanARMENIAN.Net - Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչը հայտարարել է, որ լեհական պատվիրակությունը չի մասնակցի Հաղթանակի օրվա տոնակատարություններին Մոսկվայում: Ըստ Gazeta Polska Codziennie-ի, նույն կերպ կվարվեն Չեխիան, Սլովակիան և Լիտվան:

«Հաղթանակի օրվան նվիրված բոլոր միջոցառումները կանցկացվեն Լեհաստանում»,-ասել է Լեհաստանի ՊՆ ղեկավարը, հայտնում է Ռոսբալտը «Ռադիո Լեհաստանի» վրա հղումով:

Սլովակիայի ՊՆ մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Սլովակիայի պատվիրակությունը մտադիր չէ Մոսկվա մեկնել մայիսի 9-ին, իսկ բոլոր հանդիսավոր արարողությունները տեղի կունենան երկրում:

Ըստ Չեխիայի ՊՆ մամուլի քարտուղարի, միջոցառումներ են նախատեսված Բռնոյում և Պրահայում:

Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչուսն իր հերթին հայտարարել է, որ Լիտվայի պատվիրակությունը չի մեկնի Մոսկվա: «Չեմ կարծում, որ հիմա, երբ մենք Ուկրաինայի դեմ ՌԴ ագրեսիայի ականատեսներն ենք, հարկավոր է մասնակցել զորահանդեսների: Դա Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը հարգելու լավագույն միջոցը չէ»,-ասել է նա:

Մինչդեռ ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ օտարերկրյա ղեկավարներին Մայիսի 9-ի շքերթին մասնակցելու հրավերներ չեն ուղարկվել, սակայն արտասահմանցի հյուրեր կլինեն: «Կլինեն արտասահմանցիների, սակայն նախագահի գծով հատուկ հրավերներ չեն ուղարկվել»,-ասել էր նա:

Ռուսաստանի հարաբերություններն ԱՄՆ և Եվրամիության մի շարք երկրների հետ լարվեցին Ուկրաինայում ճգնաժամի և ՌԴ-ին Ղրիմի միանալու պատճառով: 2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց հանրաքվե ինքնավարության կարգավիճակի մասին` մասնակիցների 90 տոկոսից ավելին կողմ արտահայտվեց ՌԴ հետ միավորմանը, իսկ մարտի 18-ին կողմերը կնքեցին համապատասխան պայմանագիրը:

ԱՄՆ-ն, Եվրամիությունը և մի շարք այլ պետություններ 2014-ի մարտից մի քանի անգամ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ: Սահմանափակումներն այն ռուսական ընկերությունների համար են, որոնք գործում են հիմնականում էներգետիկ, ֆինանսական և պաշտպանության ոլորտներում: Պատժամիջոցներ են սահմանված նաև ՌԴ առանձին անձանց դեմ: Մոսկվան բազմիցս է ժխտել Մինսկի պայմանավորվածությունների խախտումը: ՌԴ իշխանությունները հերքել են Դոնբասում կամավորականներին աջակցելու փաստերը, այդ թվում սպառազինության առաքումն ու զինծառայողների մասնակցությունը: Մոսկվան նաև հայտարարում է, որ 2014-ի հանրաքվեն օրինական էր, որի արդյունքում էլ Ղրիմն ու Սևաստոպոլը միացան Ռուսաստանին:

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել