Իրանը համաձայն է սառեցնել նավթի արդյունահանումը![]() 7 մայիսի 2016 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Իրանը հայտարարել է, որ մտադիր է միանալ նավթի արդյունահանման սառեցմանը: Այդ են վկայում Իրանի NIOC Նավթային ազգային ընկերության միջազգային կապերի տնօրեն Մոհսեն Կամսարիի խոսքերը, հայտնում է Lenta.ru-ն Press TV-ի վրա հղումով: Ըստ նրա, նավթի արդյունահանման ցանկալի մակարդակը երկրում ապահովված է: Հղում անելով ՕՊԵԿ տվյալների վրա` նա նշել է օրական 4,2 մլն բարել թիվը: «Համապատասխանաբար, թիվը, որին ձգտում էր նավթի նախարարը, արդեն ձեռք է բերված, և մենք կարող ենք միանալ նավթի արդյունահանման սառեցման ծրագրին»,-ասել է Կամսարին: Ընդ որում, նա նշել է, որ հարցի վերաբերյալ վերջնական որոշում է կայացնելու նավթի նախարար Բիջան Զանգանեն: Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազեցին Քաթարում նավթ արդյունահանող երկրների գագաթնաժողովում բանակցությունների անարդյունավետության պատճառով: 2016-ի ապրիլին, ըստ Reuters-ի, նավթի արդյունահանումն Իրանում հասավ 3,4 մլն բարելի օրական, այն դեպքում, երբ 2011-ին, մինչ պատժամիջոցների կիրառումը, այն կազմում էր 3,5 մլն բարել օրական: Ըստ Energy Aspects-ի, Իրանն օրական արտահանում է մոտ 2 մլն բարել նավթ: Հիմնական գնորդներն են Չինաստանը, Հնդկաստանը և Ճապոնիան, իսկ տարեսկզբից կտրուկ աճել է արտահանումը Հարավային Կորեա: Նավթի գները նվազում են 2014-ի կեսից սկսած: Այդ ընթացքում մեկ բարելի արժեքը նվազել է գրեթե 3 անգամ` $110-115 դոլարից հասնելով $40-ի: 2015-ի հոկտեմբերից նավթը սակարկվում է մեկ բարելի դիմաց $50 մակարդակից ցածր շեմում, իսկ 2016-ի հունվարին գինը նվազել էր մինչև $28: Հղումներ թեմայով. ![]() ![]() Առնվազն 10 մարդ է տուժել, Յասուջ և Սիսեհթ քաղաքներում կան ավերածություններ Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա 2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով 2-ը ստացել էր պատվաստանյութը, 4-ը՝ պլացեբոն ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |