26 փետրվարի 2007 - 15:04 AMT
Հայաստանի խորհրդարանն երկրորդ ընթերցմամբ ընդունել է երկքաղաքացիության մասին օրինագիծը
Այսօր Հայաստանի խորհրդարանն երկրորդ ընթերցմամբ ընդունել է երկքաղաքացիության մասին օրինագիծը: Նշենք, որ ըստ օրինագծի, Հայաստանի քաղաքացին կարող է ստանալ այլ երկրի քաղաքացիություն, որը չի հանգեցնում հայկական քաղաքացիության կորստին: Օրինաստեղծ փաթեթը նաեւ կանոնակարգում է Հայաստանի քաղաքացիության տրամադրման հարցերը: Մասնավորապես, այլոց թվում Հայաստանի քաղաքացիություն կարող են ստանալ 18 տարին լրացած անձինք, որոնք տիրապետում են հայերենին եւ ծանոթ են երկրի Սահմանադրությանը, որոնք ամուսնացել են Հայաստանի քաղաքացու հետ, ինչպես նաեւ Հայաստանին բացառիկ ծառայություններ մատուցած հայազգի անձինք: Ըստ օրինագծի, երկքաղաքացիությամբ անձինք կարող են մասնակցել Հայաստանում անցնող ընտրություններին: Երկքաղաքացիություն չեն կարող ունենալ երկրի նախագահը, խորհրդարանի պատգամավորները եւ Սահմանադրական դատարանի անդամները: